Մի քանի ժամից պարզ կլինի. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններին։
«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:
Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:
Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:
Մի քանի ժամից պարզ կլինի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: