Զիդանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը այս մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ պաշտոնից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հրապարակման համաձայն՝ Իսպանիայի առաջնությունում նույնիսկ հաղթանակը չի ազդի մասնագետի որոշման վրա: Ավելին, նշվում է, որ այս որոշումը մասնագետը կայացրել էր մի քանի ամիս առաջ և այն հիմնավորել էր թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես հոգնածությամբ:
Զիդանը մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ դարձավ 2016-ին և այս պաշտոնում մնաց մինչև 2018-ի ամառ: Դրանից հետո նա հեռացավ թիմից, բայց ոչ մի այլ ակումբ չգլխավորեց: 2019-ին ֆրանսիացի մասնագետը վերադարձավ ակումբ:
Մադրիդի «Ռեալը» շարունակում է պայքարել Իսպանիայում չեմպիոնության համար: Զինեդին Զիդանի սաները 78 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղու են: Առաջատար «Ատլետիկոն» երկու միավոր ավելի ունի: Մրցաշրջանում այս թիմերը ֆավորիտ են Լա լիգայի տիտղոսը նվաճելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի