Ներկայումս ՀՀ-ում իշխում է դրածո օկուպացիոն ռեժիմ, իսկ ազգային էլիտան շարունակում է գտնվել վերջինիս և վերջինիս կարգող արտաքին ուժերի թիրախում. Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«Բյուզանդիան մի քաղաքականություն ուներ Հայաստանի դեմ։ Նա զրկում էր Հայաստանը էլիտայից՝ նպատակ ունենալով առանց ռազմական լուրջ ծախսերի գրավել երկիրը։ Անշուշտ, երբեմն էլ ուժի սպառնալիքի էր դիմում։ Արդյունքում սելջուկ-թուրքական արշավանքներից խեղճացող և թիկունքից անապահով զգացող հայկական էլիտան աստիճանաբար համաձայնում էր բյուզանդական առաջարկներին, հողեր ստանում Փոքր Ասիայում և հեռանում։ Ի վերջո քոչվորները ոչնչացրին քաղաքական Հայաստանը, իսկ դարեր անց ոչնչացրին նաև Բյուզանդիան։
Նույնը տեղի ունեցավ և շարունակում է տեղի ունենալ նաև Հայաստանում՝ սկսյալ 2018 թ․-ից։ Սերժ Սարգսյանը համարում է, որ դա հակաղարաբաղյան շարժում էր։ Իսկ ես կասեմ ավելին՝ դա Հայաստանն ինքնիշխանությունից զրկող շարժում էր, որ ինչպես հաճախ է կատարվում, արվեց հենց ժողովրդի ձեռքով։
Ներկայումս Հայաստանում իշխում է դրածո օկուպացիոն ռեժիմ, իսկ ազգային էլիտան շարունակում է գտնվել վերջինիս և վերջինիս կարգող արտաքին ուժերի թիրախում։ «Նախկինների» դեմ արշավը Հայաստանն էլիտայից զրկելու և այս տարածքի հանդեպ տիրապետության հասնելու բյուզանդական քաղաքականության շարունակությունն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան