«Բարսելոնան» պատրաստ է Մեսսիին զոհաբերել Հոլանդին ձեռք բերելու համար
Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է անել հնարավորը Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու համար, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Հանուն նորվեգացու, կատալոնացիները պատրաստ են զոհաբերել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման աշխատանքները: Արգենտինացու պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդն անցկացրել է 39 հանդիպում ՝ դառնալով 39 գոլի հեղինակ: Մեսսին խաղադաշտ է մտել 46 անգամ, դարձել է 37 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
«Բարսելոնան» 76 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է: Ազգային առաջնության ավարտից երկու տուր առաջ չորս միավոր բաժանում է կատալոնացիներին՝ առաջատար «Ատլետիկոյից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին