ԱՀԿ. Երեխաների շրջանում ճարպակալության մակարդակը համավարակի ընթացքում աճել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել մանկական գիրությանը, քանի որ հսկայական թվով մարդիկ կարող են դրան բախվել կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով ԱՀԿ-ի մանկական ճարպակալման եվրոպական վերահսկողության նախաձեռնության (COSI) շրջանակներում (2015-2017) տվյալների հավաքագրման չորրորդ փուլի վերաբերյալ նոր զեկույցի տվյալներին։
Ըստ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեի՝ ավելորդ քաշը և գիրությունը կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և քաղցկեղի:
Որպեսզի երեխաների ճարպակալումը չտարածվի, նա կոչ է արել հաստատել ապացույցների վրա հիմնված և փաստարկված քաղաքականություն, որը կնպաստի նաև առողջ դիետաների և ֆիզիկական ակտիվության զարգացմանը:
Զեկույցի համաձայն, ավելորդ քաշի և ճարպակալման մակարդակը 6-9 տարեկան տղաների շրջանում կազմել է 29%, աղջիկների մոտ`27%: Երեխաների ճարպակալման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Միջերկրական ծովի երկրներում (Հունաստան, Կիպրոս, Իսպանիա և Իտալիա), ամենացածրը ՝ Կենտրոնական Ասիայում (Ղրղզստան, Տաջիկստան և Թուրքմենստան):
Հարակից հրապարակումներ`
- Կա վտանգ, որ կառաջանա վիրուս, որը դիմացկուն կլինի պատվաստանյութերի նկատմամբ. Գուտերեշ
- Համավարակից միջնաժամկետ կորուստներն ավելի ցածր կլինեն՝ համեմատ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո․ԱՄՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան