«Փաստ». Ռուսամետ քաղաքական ուժերին կհավաքե՞ն մեկ դաշինքի մեջ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսաստանյան քաղաքական շրջանակները ցանկանում են Հայաստանի՝ ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունեցող մի քանի կուսակցությունների և քաղաքական դերակատարների, որոնք մաս չեն կազմում արդեն իսկ ձևավորված դաշինքներին, միավորված տեսնել մեկ ընդհանուր դաշինքում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Մոսկվա են այցելում այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկվում է միավորել ուժերը և հանդես գալ նախընտրական մեկ դաշինքով՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանի «դրոշի ներքո»: Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս վերջնական որոշում չկա, սակայն ակտիվ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում»։