ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հովհաննես Շիրազի հայտնի «Էքսպրոմտ» ստեղծագործությունը՝ ֆրանսերան և հայերեն.
« Nous étions en paix comme nos montagnes
Vous êtes venus comme des vents fous.
Nous avons fait front comme nos montagnes
Vous avez hurlé comme les vents fous.
Éternels nous sommes comme nos montagnes
Et vous passerez comme des vents fous. »
« Impromptu » de Hovhannès Chiraz, trad. Jacques Gaucheron.
--------------
ԷՔՍՊՐՈՄՏ
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:
Հովհաննես Շիրազ»։
Հարակից հրապարակումներ`
- Վալերի Բուայե․ Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ
- Փաշինյանի աշխատակազմը թաքցրել է Մակրոնի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով հարցը լուծելու ցանկությունը
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին