Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
«Հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման արարողությանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ ընդդիմության հաղթանակի շնորհիվ պետք է վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը։
«Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին»,- ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահի խոսքով, աշխարհաքաղաքական ներկայի զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, մեր հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, մեզ անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս հուսալու, որ նման պայմաններում մենք այսօր կկարողանանք գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս նոր վտանգը՝ դուրս գալ կործանարար շրջափուլից և պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող ռեյլսերի վրա։
«Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին