ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելուն և նրանց՝ ՀՀ տարածք ներխուժելուն։
«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:
ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմն կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:
Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում երեկ տեղի ունեցած ակցիաներից հետո բերման է ենթարկվել 8 անձ
- Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
- Մի քանի ժամից պարզ կլինի. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին
- «Հրապարակ». Իշխանասարը զիջել թշնամուն, կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին
- Ձեռնարկվելու են կոշտ գործողություններ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով. ԱԺ հայտարարությունը
- Առհասարակ, ՀՀ-ն այլևս չունի որևէ անվտանգ տարածք. Սոֆյա Հովսեփյան