Հնդիկ քաղաքական գործիչ. Կորոնավիրուսը նույնքան իրավունք ունի գոյություն ունենալու, որքան մարդիկ
Կորոնավիրուսը գոյության նույն իրավունքն ունի, ինչ մարդիկ։ Նման կարծիք է հայտնել Հնդկաստանի Ութարախանդ նահանգի նախկին վարչապետ Տրիեվենդրա Սինգհ Ռավան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«SARS-CoV-2 վիրուսը մի արարած է, որը նույնպես կյանքի իրավունք ունի: Այն շարունակում է փոփոխվել, մուտացիայի ենթարկվել, երբ մարդիկ փորձում են սպանել նրան», - ասել է Ռավանը:
Նախկին վարչապետի հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև Հնդկաստանի քաղաքական շրջանակներում: Ութարախանդյան կոնգրեսի փոխնախագահ Սուրյականտ Դասմանան այս հայտարարությունը որակել է հիմարություն և անհեթեթություն ՝ մեղադրելով Ռավանին ինքնատիրապետումը կորցնելու մեջ:
Հատկանշական է, որ սա նախկին վարչապետի առաջին նման հայտարարությունը չէ: Նախկինում նա հայտարարել էր, որ կովը միակ կենդանին է, որը թթվածին է շնչում։
Հնդկաստանը աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով երկրորդն է: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում COVID-19-ով հիվանդացած մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 24,04 միլիոնը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում