Շատ խառը պատմություն է Սյունիքում, առեղծվածները շատ են. Աշոտյան
«Այս ընտրությունները չպետք է լինեին, մեզ պարտադրվել է այս «լուծումը»»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուծումը նախ և առաջ արտաքին քաղաքական ուժերի կոնսենսուս է Հայաստանում քաղաքական գոլորշի թողելու և ՀՀ-ում որոշակի քաղաքական կանխատեսելիություն վերականգնելու համար։
«Մեր ներքին օրակարգը չէր թելադրում այսպիսի լուծում։ ՀՀԿ-ն դեկտեմբերին էլ էր դեմ, մինչև վերջ դեմ էր, ընտրություններին մասնակցելու մեր որոշմամբ փաստել ենք, որ, ցավոք սրտի, հետևել ենք միայն քաղաքական դաշտի այն զարգացումներին, որոնք չկարողացանք կանխել։ Ամեն կերպ փորձում էինք կանխել այս ընտրությունները, որովհտեև դեռ այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանն ի վիճակի չէր գնալ ընտրությունների, քանզի բազմաթիվ մարտահրավերներ ունի, այդ թվում անվտանգային, և այս վիճակում երկիրը տանել նախընտրական քարոզարշավների, ցնցումների փուլ, անթույլատրելի էինք համարել։ Երկրորդ՝ չէր կարելի գնալ ընտրությունների այս կապիտուլյանտ իշխանությունների ղեկավարման ներքո, որոնք միայն խորացնում են պրոբլեմները»,- ասաց Ա. Աշոտյանը։
Ինչ վերաբերում է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին՝ թշնամին մի քանի կիլոմետր մտել է ՀՀ տարածք, նա նշեց, որ շատ խառը պատմություն է Սյունիքում, առեղծվածները շատ են։
«Վստահ եմ՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք հասարակությանը հայտնի չեն՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հիմա այսպես եղավ, ինչո՞ւ բանակ չունեինք, ինչո՞ւ իշխանություն կոչվածն անհեթեթաբար հերքում էր։
Թեև կանխատեսելի էր, որ սրանց օրոք սա լինելու է։ Այնուհանդերձ, չեմ բացառում քաղաքական ստվերային գործարքներ, որոնք տեղի են ունեցել կամ տեղի են ունենում հայ ժողովրդի մեջքի հետևում։
Նիկոլի քաղաքական դավաճանության հերթական արարով չեմ բացառում, որ սա հերթական դաշույնն է մեխրճված հայ ժողովրդի մեջքին, քանի որ կան մեջքի հետևում ձեռք բերված պայմանավորվածություններ»,-նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Հարցին՝ հնարավո՞ր է չեղարկվեն հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրությունները, օրինակ, մտցվի ռազմական դրության, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում։
«Այս ընտրությունները կեղծ օրակարգ էին, մեզ պարտադրվել է այս նախընտրական իրականությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
- ՄԻՊ-ն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ
- Եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին. Արշակ Զաքարյան
- Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը
- Նաիրա Զոհրաբյան. Թուրքն առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիք, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
- Կարեն Վրթանեսյան. Մեկ շաբաթը լրիվ բավարար էր Սև լճի տարածքում մեր կողմից երկու վաշտ տեղակայելու և թեման փակելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան