15.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ
Արցախում մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7241 քաղաքացու հետազոտություն, որից 846-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2730 դեպք: Կատարվել է 24 693 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 3 մարդու մոտ
- 11.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ
- 05.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 7 մարդու մոտ
- 01.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ
- 28.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 9 մարդու մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան