Ներսի թուրքը ստրատեգիական բոլոր բարձունքները տվել է թուրքին. Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը մտահոգություն է հայտնել Սյունիքում վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով, տարածաշրջանում զգացվում է պատերազմի շունչը, իսկ մեր իշխանություններն անգործության են մատնված։
Zangezur.tv-ին տված հարցազրույցում նա ասում է, որ թուրքն ունի իր ծրագիրը, որն իրականացնելու համար ցանկացած քայլի պատրաստ է։ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը նշում է, որ ներսի թուրքն արդեն ստրատեգիական բոլոր բարձունքները տվել է թուրքին։
«Ասում ենք հող... Այ ընկեր ջան, հողը ձեր բակի հողն է, սա հայրենիք է։ Մի ոտքի տեղ տվեցիր, հետո ամբողջ հայրենիքդ վերցնելու է։ Այսօր Սյունիքը լուրջ վտանգի մեջ է։ Քեզ դո՞ւր է գալիս, որ դու այստեղից իջնում ես ու թուրքը վերից ամեն ինչ վերահսկում է։ Հայը տենց բան կանե՞ր, ժողովուրդ։ Հայը կտա՞ր։ Չէր տա, որովհետև սա էլ հայ չէ»,-ասում է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը ՀՀ և միջազգային իրավասու կառույցներին առաջարկում է աջակցել առաջ տանելու Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը
- Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը
- Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից․ ՄԻՊ
- Անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը․ Գորիսի մտավորականությունը հանրահավաքի կոչ է անում
- Անտեր ժողովրդին գցել են գելերի առաջ, մենք մատնված են կործանման. Վերիշենում անհանգիստ են
- Գորիսի փոխքաղաքապետ. Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ « կեղծիք» տարածելու մեջ
- Պահանջո՛ւմ ենք լինել անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ. Գորիսի մտավորականություն
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան
- Գորիսի փոխքաղաքապետ. Ժողովուրդ, լսեք սյունեցիների ահազանգը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի