«Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի խորհրդանիշը հնգաթև աստղ է։ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
«Թերևս ոչ բոլորը գիտեն, որ հնգաթև աստղն իրականում քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն էր։ Սակայն այն մեզ համար խորհրդանշում է նաև ծառայությունը հայրենիքին, մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակները, մեր նախնիների սխրանքները, մարդկային երազանքն ու բարձր որակը»,- խորհրդանիշի ընտրությունն այսպես բացատրեց Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց նաև, որ իրենց կարգախոսը եռաբաղադրիչ է՝ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք»։
Դավիթ Հարությունյանը մասնամասն ներկայացրեց այն հիմնական մտքերը, որոնք պարփակված են այս երեք բաղադրիչներում.
«Ուղղի՛ ր մեջքդ։ Մեզանում հետևողականորեն սերմանվել է հուսահատությունը, մեզ փորձում են զրկել հայ լինելու հպարտությունից։ Հայ ժողովուրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունն ու վեհությունը, կրկին հավատա իր սեփական ուժերին։
Կպնե՛նք գործին։ Պետք է պատրաստ լինենք աշխատանքի և պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում մեր ապրելու իրավունքը, սակայն դրա համար առաջնահերթ պետք է հասարակությունում վերացվեն բոլոր բաժանարար գծերը։ Միայն միասնական ջանքերի համադրմամբ պետք է անցնենք բոլոր ուղղություններով՝ հայրենիքը հզորացնելով, շենացնելով, ամրապնդելով և զարգացնելով։ Մենք ունենք փորձ և գիտելիք, ունենք ցանկություն մեր հայրենակիցների հետ միասին ամրապնդել հայրենիքը։
Որ ապրե՛նք։ Իրականությունը տագնապալից է, ռիսկերով լի, որոնք սպառնում են թե յուրաքանչյուր հային, թե մեր հավաքական գոյությանը, թե մեր հայրենիքին։ Բայց դարեր, հազարամյակներ մեր նախնիները պայքարել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ունենալ հայրենիք և ապրել որպես հայ։ Չի լինի հայրենիք, մենք չենք կարողանա ապրել որպես հայ։
Մենք զգում ենք մեր պատասխանատվությունը նրանց առջև, մենք վերանալու իրավունք չունենք, մենք իրավունք չունենք ընդհատելու մեր ժողովրդի փառապանծ պատմությունը։ Մենք դավանում ենք հայրենիքի հավիտենության սկզբունքին։ Մենք պետք է ապրենք ու արարենք մեր հայրենիքում, և պետք է ապրենք ու մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը»։
Հարակից հրապարակումներ`
- Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել. ՀՀ երրորդ նախագահ
- Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան
- Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
- Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան