Հեշտ է խոսել երկրի զարգացումից, դժվար է մշակել այն քայլերի հաջորդականությունը, որոնք հանգեցնելու են արդյունքի. Դավիթ Հարությունյան
«ՀՀԿ-ն թերևս առաջինն էր, որ կտրականապես դեմ էր և պայքարում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեմ»,- «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հնարավոր ռազմական դրության հայտարարելու և այդպիսով ընտրություններ չկայանալու մասին հարցին։
Նրա խոսքով, համարում էին, որ այս ընտրությունների անցկացումը ի վերջո կարող է հանգեցնել ավելի լուրջ ճգնաժամային իրավիճակների, համարում էին, որ հայ ժողովրդի համար խարան է, որ պարտված իշխանությունը պետք է հեռացվի ընտրությունների միջոցով։
«Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք, նշանակված են արտահերթ ընտրություններ։ Ոչ մի աշխատանք ջուրը չի նետվում։ Հիմա մենք մշակում ենք լուրջ իրական ծրագրեր, որոնք թույլ են տալու զարգացնել երկիրը։
Հեշտ է խոսել երկրի զարգացումից, դժվար է մշակել այն քայլերի հաջորդականությունը, որոնք հանգեցնելու են արդյունքի։ Մենք հիմա զբաղված ենք հենց դրանով»,- ասաց նա։
Դ. Հարությունյանը նշեց, որ պատրաստ են ցանկացած սցենարի։
«Ըստ անհրաժեշտության, նաև մեր ձեռքը զենք ենք վերցրել։ Մեր կուսակցության անգամ գործադիր մարմնի շատ անդամները եղել են ռազմաճակատում, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն իր թիմով եղել է ռազմաճակատում։ Եթե ռազմական գործողություններ լինեն, չենք վարանի ևս մեկ անգամ զենքը վերցնել մեր ձեռքը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն. Հարությունյան
- «Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
- Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել. ՀՀ երրորդ նախագահ
- Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան
- Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
- Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը