Գարիքսը, Բոնոն և The Edge-ը ձայնագրել են Եվրո-2021-ի հիմնը
Համացանցում հայտնվել է Մարտին Գարիքսի «We Are The People» երգի տեսահոլովակը, որը կդառնա Եվրոպայի առաջիկա ֆուտբոլի առաջնության հիմնը: Երգի ձայնագրմանը մասնակցել են U2 խմբի երաժիշտներ Բոնոն և The Edge-ը։
«Բոնոյի և Edge- ի հետ աշխարհի սպորտային ամենամեծ իրադարձություններից մեկի համար երաժշտություն ստեղծելը անհավանական փորձ էր: Ես շատ հպարտ եմ, ինչ մենք միասին ենք արել, և ուրախ եմ, որ վերջապես կիսում եմ այն ամբողջ աշխարհի հետ»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Գարիքսը:
Տեսահոլովակում ներկայացվում է, թե ինչպես է համավարակից հետո աշխարհն աստիճանաբար վերադառնում կյանք. հին ընկերները կարող են հանդիպել և գնալ սրճարան, իսկ մարզիկները ՝ մարզման:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները