Երուսաղեմի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ն պատվիրակ է ուղարկել Թել Ավիվ
Իսրայելի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Հադի Ամրը ժամանել է Թել Ավիվ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ խորհրդակցությունների համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Երուսաղեմում Միացյալ Նահանգների դեսպանատանը։
«Հադի Ամրը ժամանել է Թել Ավիվ՝ կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը վերահաստատելու՝ հաշվի առնելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Իսրայելցիներն ու պաղեստինցիները հավասարապես արժանի են ազատության, անվտանգության, արժանապատվության և բարեկեցության», - նշված է դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ։
Երուսաղեմում լարված իրավիճակ է՝ մայիսի 7-ից սկսած: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում
- Էրդողանը՝ Պուտինին․ Անհրաժեշտ է պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել
- Իսրայել-Պաղեստին․ Երկու կողմերի միջև երկարատև և չկարգավորված հակամարտությունը կրկին մոլեգնում է