Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին Բաքուն համարում է խնդրի քաղաքականացման փորձ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ՀՀ-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմելու քայլը Բաքուն համարում է խնդրի քաղաքականացման փորձ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին անհիմն է և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխող շրջանակների կողմից այս գործընթացը քաղաքականացնելու փորձ։
Բայրամովը տաջիկ գործընկորջը հայտնել է, որ հայ սահմանապահների հետ բանակցություններ են տարվում, նշել, որ «նման միջադեպերը պետք է լուծվեն քաղաքական մեթոդներով և բանակցությունների ճանապարհով»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հատել են ՀՀ պետական սահմանն ու խորացել երկրի տարածք։ Թշնամու ուժերը դեռ շարունակում են մնալ հայկական տարածքում։ Համապատասխան մարմիններն բանակցություններ են վարում, սակայն դրանք դեռ արդյունք չեն տվել։
Նիկոլ Փաշինյանն մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցում է նաև Մուրադովը
- Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
- Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
- ՀԱՊԿ ՀԱԽ գործող նախագահը տվել է խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու կարգադրություններ
- Արա Այվազյանը Ստանիսլավ Զասին տեղեկացրել է Փաշինյանի անունից Տաջիկստանի նախագահին և ՀԱՊԿ խորհրդի անդամներին ուղարկված նամակների մասին
- Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք. Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին
- Հայաստանը պաշտոնապես դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին. «ՏԱՍՍ»
- Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում ՀԱՊԿ-ին դիմելու մասին
- Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
- Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
- «Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան