Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել. ՀՀ երրորդ նախագահ
«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել»,- «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի կազմավորման հուշագրի ստորագրությունից հետո ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեք մասնակցում սպասվող արտահերթ խորհրդրանական ընտրություններին։
«Ինչո՞ւ ցուցակում չեմ կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում։ Որովհետև տարրական քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշտմարտություն է ասում՝ նրանք, որոնք գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ։
Իսկ ես արդեն հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։
Ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Ես համարում եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոններում ավարտել եմ»։
Հարցին՝ ճի՞շտ է, որ Դուք եք հիմնական ցուցակը ձևավորում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ոչ։ Խնդրում եմ այս գլխից այդ պրովակացիոն բամբասանքներին չհավատալ։
Մենք հավասար դաշնակիցներ ենք և այդպես էլ աշխատելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան
- Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
- Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան