ՄԻՊ-ն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
2021թ. մայիսի 12-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական ներկայության հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
Բնակիչներն անհանգստություններ են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը իրենց բնակավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանք նաև նշել են, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման ու ջրային պաշարների հասանելիությունը:
Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև ահազանգերը լրատվամիջոցներում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այն վիճակի վրա, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
- Թաթոյանը ՀՀ և միջազգային իրավասու կառույցներին առաջարկում է աջակցել առաջ տանելու Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը
- Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից․ ՄԻՊ
- Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան
- ՄԻՊ. Ադրբեջանական զինվորականների արարքն ունի մարդկանց ահաբեկելու նպատակ
- Թշնամին 1-2 կմ առաջ է եկել, հիմա բանակցություններ են ընթանում. Գեղամասարի համայնքապետ
- ՀՀ զինված ուժերի ու ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը հերոսական նվիրումով է. ՄԻՊ
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
- ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
- Արման Թաթոյանն արձագանքում է հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարին պդնումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան