Պատերազմի մասնակից Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը կբացվի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում
Այսօր ժամը 15։00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բարեգործական է, նկարների վաճառքից գոյացած գումարն ուղղվելու է Արցախի Ճարտար քաղաքի արվեստի դպրոցին։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են պատկերասրահից։
Նարեկ Ավանեսյանը ծնվել է 1990 թվականին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 2007 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի Հումանիտար ֆակուլտետի «Կերպարվեստ և գծագրություն» բաժինը: 2011-ից աշխատել է Ճարտարի արվեստի դպրոցում որպես նկարչության ուսուցիչ, իսկ 2012-2019թթ-ին՝ որպես տնօրեն։
Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան երրորդ պատերազմին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին