Նյու Յորքի բնակիչները, չնայած Բայդենի հայտարարությանը, շարունակում են դիմակներ կրել
Նյու Յորքի բնակիչների մեծ մասը շարունակում է դիմակներ կրել, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ այժմ նրանք կարող են փողոց դուրս գալ առանց դիմակի, և լիովին պատվաստված ամերիկացիները կարող են դրանք հանել նույնիսկ փակ տարածքներում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ում համաճարակի մեկնարկից հետո դիմակ կրելու խսիտ ռեժիմ էր սահմանվել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ էր տվել միշտ դիմակ կրել ոչ միայն փակ տարածքներում, այլ նաև դրսում՝ անկախ նրանից, թե որքան մարդ կա շրջապատում:
Սակայն, անգամ առողջապահությանը վերաբերող կոչ-հորդորները քաղաքական տարբեր հայացքներ ունեցողների կողմից տարբեր ձևերով մեկնաբանվեցին: Դեմոկրատները հատկապես ուշադիր հետևում էին առաջարկություններին, իսկ հանրապետականները՝ քննադատաբար վերաբերվում դրանց:
«Այս Բայդենի սոցիալիստները դիմակ կկրեն նույնիսկ լողափին, երբ 100 քայլից այն կողմ կենդանի հոգի չկա»,- «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում ասել էր Նյու Յորքի մի բնակիչ, որը սատարում է Թրամփին և խնդրել է իր անունը չհրապարակել:
Դեմոկրատները, ընդհակառակը, նշում էին՝բժիշկների առաջարկությունների անտեսումը հանգեցրել է վարակի ավելի լայն տարածման, և այժմ հիվանդության հաղթահարման համար անհրաժեշտ է բժշկական պահանջների խիստ պահպանում:
Սակայն այժմ, նույնիսկ նախագահի խոսքերից հետո, ժողովրդավար Նյու Յորքը չի շտապում հանել դիմակները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները