Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 103 միլիոն դոլարով
Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Պատուհանի մոտ նստած կինը» (Մարիա-Թերեզա) կտավը Christie's աճուրդային տունը վաճառել է ավելի քան 103 միլիոն դոլարով։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, վերջնական գինը կազմել էր 90 միլիոն դոլար, սակայն, հաշվի առնելով բոլոր լրացուցիչ վճարները, նկարի ապագա սեփականատերը պետք է վճարի 103,41 միլիոն դոլար: Փորձագետները, նախքան աճուրդը սկսելը, իսպանացի նկարչի այս կտավը գնահատել էին 55 միլիոն դոլար:
Նախորդ անգամ «Պատուհանի մոտ նստած կինը» աճուրդի էր հանվել 2013-ի փետրվարին: Այդ ժամանակ այն վաճառվել էր 28,6 միլիոն ֆունտ ստեռլինգով (44,8 միլիոն դոլար միջնորդավճարով) Լոնդոնի Sotheby's աճուրդում, գնորդն անանուն կոլեկցիոներ էր:
#AuctionUpdate Pablo Picasso, 'Femme assise près d'une fenêtre (Marie-Thérèse)' realizes $103,410,000 after over 19 minutes of bidding! pic.twitter.com/G7oVzG5KMA
— Christie's (@ChristiesInc) May 14, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները