Երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ հանրույթի. Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Անգամ 2020-ի աշնանային պատերազմի օրերին մեզ այսքան անտեր ու անպաշտպան չէինք զգում... Կարծես թե, շարունակում ենք անել այն, ինչ կցանկանար տեսնել մեր թշնամին... Արդյունքում՝ երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ ոչ միայն պարտադրում է իր կամքը, այլև մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ և ապագայի հանդեպ հավատը կորցրած հանրույթի...
Մի՞թե մենք դադարել ենք լինել այն ՀԱՅԸ, որն անհրաժեշտ պահին կարողանում է վերագտնել անհրաժեշտ խոհեմությունն ու միասնությունը և անել այն, ինչը կարող է զգաստացնել թշնամուն...
Հիշեք, մեր խնդիրը ոչ թե «թալանված ու թույլ» բանակի, ռազմավարական դաշնակից չունենալու կամ «ուժեղ» հակառակորդ ունենալու մեջ է, այլ այն ապիկար իշխանության, որը մեզ հասցրել է այս անօգնական վիճակին...
Այս ամենից եզրակացություն՝ հետևանքները շտկելու համար նախ պետք է պատճառը վերացնել...»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
- Սենոր Հասրաթյան. Այսպես դատարկաբանելու արդյունքում ի՞նչ հանգրվանի կարող է հասնել հայկական պետականությունը.
- Սենոր Հասրաթյան. Այս ո՞ւր ենք հասել
- Սենոր Հասրաթյան. Ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովուրդը պարտադրված է ունենալ ուժեղ առաջնորդ.
- Սենոր Հասրաթյան. Դուք ո՛ւր, պետական գաղտնիքն ուր այ անիծյալ թշվառներ