«Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են»
«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին, չի համապատասխանում իրականությանը:
«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ», -ընդգծել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ
- Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը. ՊՆ
- Թաթոյանը ՀՀ և միջազգային իրավասու կառույցներին առաջարկում է աջակցել առաջ տանելու Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը
- Թշնամին 1-2 կմ առաջ է եկել, հիմա բանակցություններ են ընթանում. Գեղամասարի համայնքապետ