Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև՝ Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման վատ սցենարներին, իրավիճակը պայթյունավտանգ է և այլն, ենթադրում է, որ ստեղծված իրադրությանը համահունչ միջոցացումներ պետք է իրականացվի։
Մասնավորապես, Սյունիքի մարզի մի շարք հատվածներ ադրբեջանական դիրքերի անմիջական մատույցներում են, ինչն այդ ուղղությամբ մշտական սպառնալիքներ է ստեղծում։
Գորիս-Որոտան մայրուղու մի հատված առհասարակ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Որոտան-Դավիթ Բեկ գյուղերի մերձակա հատվածներում ադրբեջանական հենակետեր են տեղակայված։ Շատ դեպքերում գլխավոր մայրուղուց 50-100 մետրի վրա։
Դեռ չեմ խոսում Շուռնուխ գյուղի մասին, երբ այն բառացիորեն բաժանված է երկու հատվածի՝ հայկական և ադրբեջանական։
Նմանատիպ խնդիրներ ունենք Կապան քաղաքի հատվածում՝ քաղաքի մուտքի՝ օդանավակայանի հարակից մասում, ինչպես նաև՝ Կապան-Ճակատեն ճանապարհին։
Իշխանասարի, Կութի կամ Վերին Շորժայում ստեղծված իրադրության կամ դրա կտրուկ սրման պարագայում կարող են լուրջ զարգացումներ լինեն Հայաստանի հետ սահմանագծի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը առավելություններ է ստացել։
Նշածս հատվածներում նոր՝ լուրջ միջոցառումներ իրականացնելու, սահմանագծի անվտանգությունն ամրապնդելու, հարակից բնակավայրերի և մայրուղով երթևեկող մեր քաղաքացիների պաշտպանության ապահովման նոր սպառնալիքներ կան։
Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը ՀՀ և միջազգային իրավասու կառույցներին առաջարկում է աջակցել առաջ տանելու Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը
- Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը
- Թշնամին 1-2 կմ առաջ է եկել, հիմա բանակցություններ են ընթանում. Գեղամասարի համայնքապետ
- Նաիրա Զոհրաբյան. Թուրքն առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիք, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
- Փաստացի արձանագրվեց` Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ․ Գոհար Մելոյան
- Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան