Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեկ բան պետք է հստակ հասկանալ, որ այն ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, աշխարհագրական առումով կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր։
Արցախի շուրջ տարվող գործընթացը, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունները, արտաքին խաղացողների ազդեցության կատաղի պայքարը և մի շարք այլ գործոններ միմյանց շաղկապված են ու մեկ քայլով լուծումներ չունեն։
Հետպատերազմյան բարդ գործընթացների փուլ ենք մտել, որտեղ վճռականության, կամքի և սառնասիրտ որոշումների անհրաժեշտություն կա։
Այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրը՝ արտաքին խաղացողների»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ադրբեջանը հասցնի դիրքավորվել, իր զորքերի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա խաղաղ ճանապարհով այս խնդիրը չի կարգավորվի. Աբրահամյան
- Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
- Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ․ Տիգրան Աբրահամյան
- Ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյան