«Հայկական Քաշաթաղը». Ցուցահանդես և դասախոսություն՝ Հովհ․ Թումանյանի թանգարանում
Մայիսի 18-ին, ժամը 15.00-ին Հովհ․ Թումանյանի թանգարանում բացվելու է «Հայկական Քաշաթաղը» խորագրով ցուցահանդես: Մինչև մայիսի 28-ը շարունակվող ցուցահանդեսում ներկայացվելու է Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է Հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը:
Թումանյանի թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 10 օր դասախոսություններով հանդես կգան պատմաբաններ, հնագետներ, քաղաքագետներ, ճարտարապետներ՝ քաղաքագետ Էդգար Էլբակյան, արևելագետ, պ․գ․թ Վարուժան Գեղամյան, հնագետ, պատմաբան Գագիկ Սարգսյան, հնագետ Լևոն Մկրտչյան, ճարտարապետ, ՀՃՈՒ հիմնադրամի աշխատակից Աշոտ Հակոբյան, պատմաբան, պ․գ․թ Լեռնիկ Հովհաննիսյան, պատմաբան, պ․գ․թԱլեքսան Հակոբյան, պատմաբան, պ․գ․թ․, դոցենտ Արտակ Գնունի, լեզվաբան, բ․գ․թ Մհեր Քումունց։
Ծրագիրն իրականացվում է Հովհ. Թումանյանի թանգարանի «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում:
«Վաղուց ասված է, թե անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճանապարհին անմոլոր գնալու համար: Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ու ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ բռնում են առաջնակարգ կարևոր տեղ: Եվ այս ճանապարհին չափազանց կարևոր է, որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի». Հովհաննես Թումանյան։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի