ՀՀ տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը քարտեզի վրա դիտարկելիս, բացի ամեն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հավանաբար նաև միտված են ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն։
Հայաստանի տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից մեկն, ամենայն հավանականությամբ, հայկական վերանվաճման մշտական վախի պայմաններում դեպի Արցախ և մասնավորապես Քարվաճառ ձգվող հիմնական մայրուղիներին հնարավորին մոտ տեղակայվելը, դրանք դիտարկելը և վտանգելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում փորձ կատարվի կտրելու դրանցով իրականացվելիք թիկունքային մատակարարումները։
Ընդ որում, խոսքը վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին։
Կից քարտեզում մոտավոր նշված են «սողացող ներխուժման» շրջանները»։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը Ադրբեջանը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել
- Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
- Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցությունները կշարունակվեն վաղը
- Շատ խառը պատմություն է Սյունիքում, առեղծվածները շատ են. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան