16.05.2021. Կորոնավիրուսի 131 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3160 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Առողջացել է 354 մարդ։ Մահացել է 11 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220860 դեպք, որոնցից 208454-ն` առողջացած, 4323-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1060 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5383 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1036673 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 14.05.2021. Կորոնավիրուսի 230 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 13.05.2021. Կորոնավիրուսի 267 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 12.05.2021. Կորոնավիրուսի 354 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
- 11.05.2021. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 10.05.2021. Կորոնավիրուսի 83 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 09.05.2021. Կորոնավիրուսի 178 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է