Քաղաքական 18:45 16/05/2021 Հայաստան

Թուլանալով ներսից՝ մենք թույլ ենք լինում նաև դրսի հարձակումների պարագաներում. Արա Սաղաթելյան

«Տեղեկատվության  ոլորտում, ինչպես սննդակարգում,  դու այն ես, ինչ ուտում ես։ Փաստացի մեր օրգանիզմի՝ որպես ժողովրդի, պետության, թուլությունը նրանից է, որ վերջին առնվազն երեք տարիներին մեզ կերակրում են անորակ տեղեկատվական սնունդով»,- «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկմանն ասաց փորձագետ, հասարակական-քաղաքական գործիչ Արա Սաղաթելյանը։

Նա հարցադրում արեց՝ թե ինչպե՞ս մենք դրան եկանք։

«Մենք ունենք իշխանությունը զավթած մի անձնավորություն, որը ստեղծել է մեր երկրում մանիպուլյացիաների և ստի  կայսրություն և տարածում է այն, ինչ մենք այսօր  կոչում են նիկոլավիրուս՝ դա անպատասխանատվության, ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների վրա հիմնված, չարություն սերմանող կառավարման համակարգ է, որը թունավորում է մարդկանց ուղեղները, հոգիները, խեղում է  մտածելակերպը,  շեղում է  արժեքները, այդ ամենի ականատեսը լինում ենք մենք։ Թուլանալով ներսից՝ մենք թույլ ենք լինում դրսի հարձակումների, մեր շահերը ներկայացնելու պարագաներում։ Այսինքն  մեր ընկալումները, որոնք թուլացել են, լինում են թույլ նաև հակառակորդի համար»,- ասաց Արա Սաղաթելյանը։

Փորձագետի խոսքով,  այն, ինչ այսօր կոչում են «նիկոլիզմ», որի հարուցիչը նիկոլավիրուսն է, պոպուլիզմի մուտացված տարբերակ է։

«Պոպուլիզմը որպես  այդպիսին նոր երևույթ չէ, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ  պոպուլիստները եկել են իշխանության։ Բայց պոպուլիզմը կարող է առավել  մեծ վտանգներ ներկայացնել մեր պես՝ անցումնային փուլում  գտնվող երկրների համար։ ԱՄՆ-ում պոպուլիստներն ավելի քիչ վնաս և վտանգ են ներկայացնում, քանի որ այնտեղ  գոյություն ունեն կայացած ինստիտուտներ, կայացած ֆինանսատնտեսական համակարգեր, մեդիագրագիտություն որոշակի էլիտաների մոտ։ Մեր  մոտ այդ համակարգերը թուլացված են, փաստացի կորցրել ենք իմունիտետը։ Մուտացիայի ենթարկվելով՝ պոպուլիզմը Հայաստանում ստացել է  այն գռեհիկ և կեղտոտ արտահայտումը, որն այսօր կոչում ենք նիկոլավիրուս կամ նիկոլմիզ»,- ասաց փորձագետը։

Սա մեր երկրի պարագայում, ըստ Արա Սաղաթելյանի, տալիս է կորուստներ. «Ունենում ենք, ունեցել ենք, դեռ կունենանք մինչև այն պահը, երբ ազատվենք սրանցից, շատ լուրջ կորուստներ։ Այդ կորուստներից որոշները, ոչ միայն տարածքային, նաև հեղինակության, մեր ազգային արժեքների  առումով կարող են լինել չվերականգնվող կամ վերականգնվեն միայն շատ երկար ժամանակի ընթացքում»։

Նա նշեց, որ ստի և կեղծիքի կայսրությունը Հայաստանում կրում է ինստիտուցիոնալ բնույթ։ Արա Սաղաթելյանի խոսքով, պետության փիլիսոփայության մեջ քաղաքական որոշումներ  ընդունողները մի կողմից և իրավապահ համակարգը մյուս կողմից պետք է որ ապահովեն պետության  բնականոն գոյությունը և գործունեությունը։

«Մեր պարագայում սրանք դարձել են երկու կողմեր,  որոնք իրար պասերով արտադրում են սուտ և կեղծիքներ և ուղղված են քաղաքական ու հանրային ընդդիմախոսներին ճնշելուն, ժողովրդին մանիպուլացնելուն և ազատ խոսքը խեղդելուն»,- ասաց նա։

Նրա խոսքով, տեսնելով որ երկրի ներսում այդ կեղծարարությունն  աշխատում է, փորձում է անել նաև դրսում։

«Երբ պատերազմից առաջ և դրա օրերին ասում էինք, որ մենք բոլոր հնարավոր միջազգային հարաբերությունները հասցրել ենք նվազագույն վստահելիության մակարդակի, կորցրել ենք մեր հեղինակությունը, դա հենց դրա հետևանքն է։ Նա փորձում է դրսում էլ սուտ ասել։ Այդ պատճառով իրեն սկսեցին ընկալել որպես ծաղրածուի իր ստերի ու կապիկությունների հետևանքով։ Այդ կապիկությունը դուրսում բերեց նրան, որ մենք մնացինք մենակ։ Մենք ոչ մի նորմալ օգնություն չստացանք որպես գրանտեր, ոչ մի նորմալ օգնություն չստացանք, համադրել ենք հարևան երկրների հետ, կորոնավիրուսի ժամանակ, չստացանք քաղաքական օժանդակություն պատերազմի ժամանակ։

Այսինքն դրսի պարագայում ունեցանք շատ ավելի մեծ  վնասներ, որի հետևանքն էլ էր  այս կորուստներն ու վիճակը, որ ունենք այսօր»,- ասաց փորձագետը։

Արա Սաղաթելյանն ընդգծեց՝ նիկոլավիրուսի հիմնական ախտանիշներն են՝ սուտը, հերքումը, պրոեկցիան։

«Երբ որ չլինի այս իշխանությունը, մեր հասարակությունը կտեսնի, որ չկուռումպացված լինելը սարսափելի սուտ է, քանի որ այս ռեժիմը սարսափելի կոռումպացված է, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի, ևս մի շարք խոշոր իրավախախտումներ ի հայտ կգան։

Նա անընդհատ մեղքն իր վրայից վերաբաշխում է մնացածի վրա՝ մեղավոր են նախկինները, գործընկերները, ով ասես, բացի իրենից։ Ինքը փորձում է մնալ այդ կոնցեպտի մեջ՝ ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ։ 

Ինչ վերաբերում է  հերքումին, դա որոշակի հոգեկան խնդիրներ ունենալու հետ է կապված, լինում է դեռահաս տարիքում, նաև որոշ անձանց մոտ, երբ անընդհատ փորձում ես փնտրել ու գտնել այլ մեղավորներ քո մեղքը նվազեցնելու համար։

Նրանք սովորաբար հերքում են ամեն ինչ, ինչ իրենց անհարմար է, կամ պարզապես լռում են։ Վարքագծային այդ լկտիությունը բերում է մի բանի՝ մենք կորցնում ենք ամենակարևորը, առանց որի ինչքան էլ գումար դնես, երկիր չենք դառնալու։ Մենք կորցրել ենք հանրային էթիկան որպես ժողովուրդ, կորցրեցինք ընկալման՝ մարդկային ցավից սկսած իրականությունից ավարտված ունակությունը», - ասաց Արա Սաղաթելյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}