Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: «Sputnik Արմենիայի» հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Ադրբեջանական կողմը Էուլջեքյանի «խոստովանական ցուցմունքներով» տեսանյութ է տարածել:
«Ես` Վիգեն Աբրահամի Վիգեն Էուլջեքչյանս, ծնված 1979թ–ին Բեյրութում, Լիբանանի քաղաքացի եմ»,–տեսանյութում ասում է հայ գերին։
Այնուհետև նա «խոստովանում է», որ ոմն լիբանանահայ Հովակ Քիքյանը` Ղարաբաղի պատերազմի մասնակից էր, իրեն էլ առաջարկել գնալ Արցախ և ասել, որ «2500 դոլոր են տալիս»։
«Համաձայնությունից հետո ինձ տեղափոխեցին Շուշի, այնտեղից մեզ Մարտունի տարան` զորամաս, զինվորական շորեր և զենքեր տվեցին։ Մեզ` 85 հոգի` մեր պես օտար մարդիկ, տարան պատերազմ։ Պատերազմին ես զգացի, որ մենք Ադրբեջանի ուժը չունենք» - տեսանյութում ասում է Վիգենը։
Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է գործի նախաքննությունը և փոխանցվել դատարանին։ Դատարանը նախագահելու է Էլբեյ Ալլահվերդիևը: Նա հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավորն է։ 2015-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։
Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։
Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ էր արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադամ Շիֆ․ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի հատումը ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի կորուստների
- Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս․ Նաիրա Զոհրաբյան
- Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան