ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին թվիթերում գրառում է կատարել Բլինքենը։
«Ես և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկեցինք իսրայելացիների և պաղեստինցիների միջև բռնությունների վերաբերյալ մեր մտահոգությունը:
Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- գրել է Բլինքենը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարարը ևս հեռախոսազրույց էր ունեցել Ժան-Իվ Լը Դրիանի հետ և կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում։
.@JY_LeDrian and I discussed our concern over the violence between Israelis and Palestinians. We also discussed the need for a long-term political settlement of the Nagorno-Karabakh conflict. pic.twitter.com/widxLQUqih
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 16, 2021
Հարակից հրապարակումներ`
- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
- ԱՄՆ-ն պահանջում է Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից
- ԱՄՆ պետդեպատամենտ. Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար
- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի