Սահմանադրության հետևելու լիազորությունները պոզով-պոչով է լինո՞ւմ.Պետրոսյանը՝ ՀՀ նախագահին
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասի» օրենքով Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է կառավարության շենքին, իր կեցավայրին նայեր այնպիսի կարոտով, ինչպես Վիլյամ Սարոյանը՝ Մասիսին»,-ասուլիսում հայտարարեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և շեշտեց, որ Փաշինյանը կառավարության հետ կապ չպետք է ունենա:
Ըստ պատգամավորի՝ հանրապետության նախագահն ունի Սահմանադրությանը հետևելու գործառույթ և պարտավոր է դիմել Փաշինյանին՝ հարցնելով, թե նա ի՞նչ գործ ունի վարչապետի պաշտոնակատարի աթոռին:
«Սահմանադրության հետևելու լիազորությունները պոզով-պոչով են լինո՞ւմ, պարոն Սարգսյան»,- դիմելով ՀՀ նախագահին՝ հայտարարեց Պետրոսյանը:
Պատգամավորը նաև անընդունելի համարեց, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը Փաշինյանին դիմելիս ասել է «Հարգելի պարոն վարչապետ»:
Նա պնդեց, որ դիմելիս այլևս էթիկայի նորմերին չպետք է հետևել, քանի որ Փաշինյանը Սահմանադրության խախտումով է զբաղեցնում վաչապետի աթոռը:
Անկախ պատգամավորը հայտնեց, որ դեղատներից հետաքրքրվել է, թե որ դեղերն են ավելի շատ վաճառվում և պարզել է, որ դրանք սրտի և նյարդերի համար նախատեսվածներն են:
«Գլխավոր հիվանդը իր վարած քաղաքականության պատճառով ամբողջ ազգին դարձրեց սրտային և հոգեկան հիվանդ»,-հայտարարեց նա:
Գևոոգ Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր կարգավիճակում ելույթ էր ունենում մեծահարուստների դեմ, սպառնալով իշխանության գալուց հետո նրանց հարցերը լուծել, իսկ հիմա վերջիններս ավելի են բարգավաճել:
Անդրադառնալով Սյունիքում ադրբեջանցիների կողմից սահմանների խախտման դեպքերին՝ պատգամավորը նկատեց, որ տեղի ընդդիմադիր համայնքապետերին Փաշինյանը կարողանում է գիշերվա մեկ ժամվա ընթացքում ձերբակալել և բերեն Երևան՝ այն համարելով հայրենանվեր գործ, բայց սահամնը հատած 200 ադրբեջանցի զինծառայողի չի կարողանում ձերբակալել և քրգործ հարուցել:
Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը նույնիսկ ռիսկ չի անում կոշտ որակավորում տալ սահմանի խախտման միջադեպին, քանի որ խուսափում է Ալիևի պատասխանից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են