Եվրոպական խորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը կրկին կրակի հետ է խաղում
Եվրոպական խորհրդարանում Նիդերլանդների պատգամավոր, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինք խմբի փոխնախագահ Քեթի Պիրին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը։
«Ադրբեջանը կրկին կրակի հետ է խաղում՝ հատելով Հայաստանի սահմանը: Այս սադրանքը չի կարող մնալ առանց Հոլանդիայի դատապարտման»,- թվիթերում գրել է Քեթի Պիրին թվիթերում։
Ադրբեջանի սադրանքի մասին նիդերլանդացի հայտնի իրավապաշտպան, նախկին պագամավոր Սադեթ Կարաբուլութը գրել է․ «Շատ հայեր սրտատրոփ հետևում են նախագահ Ալիևի հերթական ագրեսիվ գործողությանը։ Ադրբեջանի ներխուժումը հարավային Հայաստան պետք է դատապարտվի։ Սակայն ԵՄ-ում և Նիդերլանդներում դեռ լուռ են»։