Իսրայելի ԳՇ պետը նոր հրետակոծությունից հետո հրամայել է շարունակել Գազայի հատվածում արմատականների դեմ հարձակումները
Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետը երկուշաբթի հանդիպում է անցկացրել՝ Գազայի հատվածից հետագա հրթիռային հարձակումներից հետո իրավիճակը գնահատելու համար, և հրամայել է զինվորականներին շարունակել հարվածներ հասցնել արմատականների Պաղեստինյան անկլավում գտնվող ռազմական թիրախներին:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսի խոսքը:
«Գլխավոր շտաբի պետը Գազայի հատվածից Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումների լույսի ներքո իրավիճակը գնահատելու նպատակով որոշում է կայացրել շարունակել հարվածները Գազայի հատվածում ահաբեկչական թիրախների դեմ», - ասել է բանակի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին իսրայելական ավիահարվածների կապակցությամբ
- Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել են Սամարիայի շրջանում իրականացված ահաբեկչության մասին
- Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի թունելային համակարգին
- Իսրայելական սինագոգի փլուզման հետևամքով տուժածների թիվը հասել է 219-ի