Ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի Հերիքնազ Գալստյանի անհատական ցուցահանդեսը
Ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 18-ին ժամը 19:00-ին տեղի կունենա քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015 թթ.) անհատական ցուցահանդեսի բացումը։
Հերիքնազ Գալստյան․ երբ կինն արարում է ողջ մարդկության համար, երբ տիեզերքի հետ համատեղ ծնունդ է տալիս կատարելությանը՝ քանդակի միջով․․․
Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը՝ Կնոջ և Տիեզերքի երկխոսությամբ
Ակունքից՝ տիեզերք․ կնոջ կողմից կարված քարերը մեզ կօգնեն անցնել հայկական հարուստ մշակութային շերտերի միջով դեպի համամարդկայինը գնացող ճանապարհը․․․»,- նշված է ցուցահանդեսի մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը:
Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը ծնվել է 1959 թ. Երևանում: 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը, Արա Հարությունյանի արվեստանոցը։ Մասնակցել և կազմակերպել է բազում խմբակային ցուցահանդեսներ։ Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
«Քարը, ծառն ապրում են: Գիտությունն է դա հաստատում: Ամեն մեկն իր ճակատագիրն ունի, կյանքը: Եթե քո աշխատանքներում կարողանում ես ճիշտ դասավորել այդ ամենը, օգնում են քո ասելիքը տեղ հասցնելուն»,- խոսքերի հեղինակն է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հերիքնազ Գալստյանի մասին պատմող «Նախնիների անհետացող ստվերները» ֆիլմի երևանյան պրեմիերան՝ այսօր
- Քարե ու փայտե խորհրդանիշների ու արձանիկների միջոցով ցանկանում է արտահայտել իր համոզմունքը ...Հերիքնազ Գալստյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի