Միքայել Մինասյան. Մենք, որպես հասարակություն, ապրել ենք չհայտարարված ու համատարած ստի մեջ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Մենք, որպես հասարակություն, ապրել ենք չհայտարարված ու համատարած ստի մեջ։ Բոլորը միշտ խաբել են։ Շատ երկար ժամանակ ինձնից վանում էի այդ միտքը, որովհետև դրա պարզությունը, դատավճիռ հիշեցնող ունիվերսալությունը սարսափեցնում է նույնիսկ բարձրաձայնելիս։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։
Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է, անցնենք մյուսներին։
Բոլոր մտավորականները, ովքեր անընդմեջ խոսում էին, իսկ հիմա համառորեն լռում, միշտ խաբել են։ Հավանաբար, մտավորականների պատմական դերն է այդպիսին. խաբել, որ ապրելն այդքան տխուր չլինի։ Ուղղակի պարզվեց, որ նրանք մեզ մոլորեցնում են ոչ թե, որ ապրելը հեշտ լինի, այլ որ իրենք ապրեն ավելի հեշտ ու հարմարավետ։
Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե դեմ են Սերժին, որովհետև… այդ որովհետևները հիմա էլ կան, նույնիսկ տասնապատիկ շատ, բայց չկան դրանց դեմ պայքարողները:
Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, որ ինքնիշխան հայրենիքը կյանքից էլ կարևոր է։ Այսօր ինքնիշխանությունից մնացել է Մուրադովի սապոգի հետքը Սև լճի ափին, ով բանակցում է թուրքի հետ։ Եվ, փառք Աստծո, գոնե բանակցող կա։ Իսկ ինքնիշխանության համար նախկինում քամակ պատռողների այսօրվա իշխանավոր մասը հիմա ռուսի ոտքերի տակ է, իսկ ընդդիմություն խաղացողները՝ արևմտյան հետույքի փնտրտուքների մեջ:
Խաբում էին Արցախի հինավուրց վանքերում աղոթողները։ Աղոթքները, պարզ չի, տեղ հասան, թե ոչ, բայց աղոթողները հասան Կալիֆոռնիա։
Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը մեզ ի՞նչ հայրենիք։ Այ եթե Հայաստանին կպնեն, էդ ժամանակ տներից դուրս կգանք ու Նիկոլից ոչինչ չի մնա։
Խաբում էին նրանք, ովքեր համոզում էին, թե իրենց պայքարը ոչ թե պաշտոնի, այլ հայրենիքի համար է: Իսկ հիմա, երբ հայրենիքը կտոր-կտոր է արվում, նրանք լուռ են, անգամ պայքարելու փորձ չեն անում:
Խաբում էին բնապահպանները, ովքեր մի ծառի համար 1 ամիս աղմուկ էին անում, իսկ հիմա մի ամբողջ մարզ անհետ կորում է, նրանց ձայնը դուրս չի գալիս։
Պարզվեց, որ խաբում էին գյուղացիները, որոնք ամեն լիտր ջրի համար արդարացիորեն կենացմահու կռիվ էին սարքում, իսկ հիմա, երբ գետեր, լճեր են հանձնվում, իրենց ջրային ռեսուրսներն է թշնամին զավթում, հարյուրներով թունավորվում են, լուռ են:
Խաբում էին զինվորականները, ովքեր դասեր էին տալիս սպայի պատվի մասին, իսկ երբ նրանց հրապարակավ ստորացրին, որոշեցին, որ պետք է գնան տուն:
Խաբում էր Սփյուռքը, որը չէր դադարում պահանջել ավելի մեծ մասնակցություն հայրենիքի գործերին, իսկ երբ հերթը հասավ գործին, որոշեցին, որ այլ երկրի քաղաքացի են ու այլ հոգսեր ունեն: Իսկ վերջում ռուսահայերը սահմանափակվեցին հայրենիքը սիրել Ինստագրամով, ամերիկահայերը՝ Թվիթերով, եվրոպահայերը՝ Ֆեյսբուքով։
Անիմաստ է խոսել «պրոֆեսիոնալ» քաղաքական գործիչներից, հիմնադիր այրերից մինչև սկզբունքայիններ. քաղաքական ճկունությունն իրականում խաբեության աշխատանքային անունն է։
Հավանաբար, հայ ազգի ազնվության խորհրդանիշը Քիմ Քարդաշյանն է, որի կարիերիայի սկիզբը նման է մեր երկրի պետականության ավարտին։
Հ.Գ. Բեքարյանը չի խաբում, ինչպես այն մարդիկ, ովքեր հավաքված էին #nikolavirus հիվանդությունը քննարկելու և նրանք, ովքեր դրան հետևում էին մեդիաներով»։
Հարակից հրապարակումներ`
- Իր հիվանդ երևակայության մեջ Նիկոլն արդեն հաղթել է․ Միքայել Մինասյան
- Թուլանալով ներսից՝ մենք թույլ ենք լինում նաև դրսի հարձակումների պարագաներում. Արա Սաղաթելյան
- Քննարկում՝ «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում»
- Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան
- 2018-ին ԴՈՒՔ պայքարեցիք ավելի պայծառ ապագայի համար, հիմա ՄԵՆՔ պայքարում ենք ապագայի համար․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Իմ միակ ամբիցիան այն է, որ Նիկոլ Փաշինյանը ռադ լինի մեր բոլորի կյանքից
- Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան
- Նկատել ե՞ք, որ դեբիլների ու դավաճանների այս իշխանության նույնիսկ ստերն են անտաղանդ ․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. #Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք
- Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը․ Միքայել Մինասյան
- Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է. Միքայել Մինասյան
- Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները