Նաիրա Զոհրաբյան. «արսեն թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց»
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Արսեն Թորոսյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, գրել է.
«Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգևոր հայրն է
արսեն թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգևոր հայրն է։
Հանրային հայհոյանքի հանդեպ կայուն իմունոհամակարգ ունեցող այս սելեկցիոն տեսակը պնդում է, որ Շուշին հանձնել են իմ հոգևոր հայրերը։
Շուշին հանձնել է Նիկոլն ու երդվում եմ՝ Նիկոլն իմ հոգևոր հայրը չի։ Ավելին՝ անգամ հոգևոր քեռիս չէ։
Իսկ իշխանության ողջ հրետանու առաջնագիծ բերելը՝ ուսապարկերով, ֆեյքերով ու մնացյալ մասովկայով, ինձ հուշում են, որ ինչ-որ շատ ավելի լուրջ բան է կատարվում և էս «քոփի փեստով» բաժանված տեքստերով ընդամենը թիրախներն են փորձում շեղել։
Չստացվեց։ Պոլնի պրավալ։ Ավելին՝ երեկ մի յուրօրինակ exit poll տեղի ունեցավ, երբ արսենթորոսյանների, արայիկհարությունյանների և մնացյալ ուսապարկերի գրառումների տակ հազարավոր մեր հայրենակիցներ հայհոյանքով քվեարկեցին ընդդեմ սրանց ստի և հիմարության։
Քվեարկությունն այնքան բուռն, այնքան սպառիչ ու կլասիկ էր, որ ինձ ավելացնելու բան չի մնում։
Հուսամ հասկացաք, որ ստերով, «հաղԴելու ենք» հեշթեգերով ու ֆեյքերի կոյուղով անգամ այլևս պարտված եք։
ԱԱԾ-ին էլ ասեք իզուր ամիսը մեկ սոցհարցում չանի։
Մտեք արսենթորոսյանների, արայիկհարությունյանների և նրանց հավասարեցված մնացած ուսապարկերի էջ ու ծանոթացեք ձեր իրական վարկանիշին։
Նավսյակի փոփքորն ու կոլա վերցրեք՝ շատ երկար եք ծանոթանալու իրական մարդանց իրական կարծիքներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան