ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը էական փոփոխություններ չի կրել
Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարն այսօր քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները։
Պաշտպանության նախարարությունը վերստին հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, և անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
- ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողների մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում
- Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
- Ադրբեջանի նախագահն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու քայլին
- Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին Բաքուն համարում է խնդրի քաղաքականացման փորձ
- Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
- ՊՆ. Այս պահին ընթանում են բանակցություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան