Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թշնամու հետ խաղաղության մասին խոսողներն իրենց հարց տվե՞լ են, թե արդյոք Բաքվում ցանկանո՞ւմ են այդ խաղաղությունը։ Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, այլապես կարիք չէր լինի նման ինտենսիվության պարբերական զորավարժություններ անցկացնելու։
Ընդ որում, որքանով, որ մեզ համար է դժվարացել Արցախի մասնակի բռնազավթման հետևանքով ի հայտ եկած շփման գիծը պահելը, գրեթե նույնքանով էլ դա բարդացել է թշնամու համար:
Բերեմ, դիցուք, բռնազավթված Քարվաճառի շրջանի օրինակը, որը շրջափակված լինելով բնական պատնեշներով, Հայաստանի ու Արցախի բանակներով և ռուս խաղաղապահների կողմից հսկվող Քաշաթաղյան միջանցքով, ըստ էության, վերածվել է «կղզու», որտեղ ռազմական առումով մուտք գործելը շատ ավելի հեշտ է լինելու հենց Հայաստանից և Արցախից»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հարափոփոխ տարածաշրջանը
- Վարդան Ոսկանյան. Այ եթե Չինաստանը որոշի փռթկացնել իր պատվաստանյութին «հումորով» մոտեցողների վրա, կարող է «ցունամի» լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան