Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան «Ասոցիացված տրիո» են ստեղծել
Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ստեղծել են «Ասոցացված տրիո», որի ընթացքում այդ երկրները կխորհրդակցեն եվրոպական ինտեգրման թեմայի շուրջ, կբանակցեն Եվրամիության ինստիտուտների հետ և կհամակարգեն իրենց գործողությունները «Արևելյան Գործընկերությունում»: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ Վրաստանի և Մոլդովային արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանին և Աուրելիու Չոկոյը պաշտոնական այցով ժամանել են Կիև ՝ համապատասխան հուշագիր ստորագրելու համար:
«Այսօր մենք ստորագրեցինք մի փաստաթուղթ, որը ստեղծում է ասոցացված եռյակ, և դա կնպաստի մեր երեք երկրների միջև եվրոպական ինտեգրման ոլորտում համագործակցության խորացմանը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Ըստ նրա, համապատասխան փաստաթուղթը ներառում է երեք հիմնական տարրեր՝ խորհրդակցություն եվրոպական ինտեգրման վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև, երկխոսություն եվրոպական կառույցների հետ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում աշխատանքների համակարգում:
Ուկրաինայի ԱԳՆ Կուլեբան ասել է, որ «Ասոցացված տրիոյի» շրջանակներում գտնվող երկրները կաշխատեն նաև Եվրամիության ներքին շուկային հետագա ինտեգրման ուղղությամբ և կզարգացնեն երեք երկրների անվտանգության ուղղությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան