ԵՄ-ն լրացուցիչ 10մլն եվրո է հատկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին
Որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի մաս, Եվրոպական հանձնաժողովը լրացուցիչ 10 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության արդյունքում տուժած խաղաղ բնակչությանն օգնելու համար: Նշվում է, որ 2020 թ.-ի սեպտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ԵՄ օգնությունը կարիքավոր մարդկանց սրանով դառնում է ավելի քան 17 միլիոն եվրո:
ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է. «Ինչպես խոստացել էինք նախորդ տարվա վերջին, մենք այսօր լրացուցիչ օգնություն ենք տրամադրում հակամարտությունից առավել տուժած մարդկանց: Մեր աջակցությունը չի դադարի այստեղ։ ԵՄ շարունակում է աշխատել հակամարտության առավել համապարփակ վերափոխման և տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ու կայունության ուղղությամբ»:
Այս միջոցները կօգնեն տրամադրել շտապ օգնություն՝ ներառյալ սննդամթերք, հիգիենայի և կենցաղային իրեր, բազմաֆունկցիոնալ կանխիկ գումար և առողջապահություն, նաև հոգեբանական սոցիալական աջակցությունը, արտակարգ իրավիճակներում կրթությունը։ Օգնություն կտրամադրվի հակամարտություններից առավել խոցելի մարդկանց՝ ներառյալ տեղահանված անձանց, վերադարձածներին և տեղահանվածներին ընդունած համայնքներին: Այս լրացուցիչ ֆինանսավորումը նաև կապահովի մարդասիրական ականազերծումը բնակեցված վայրերում: