Պեսկով. Պուտինը համոզված է՝ ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի ու այժմ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքերով, Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:
«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են, և մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ», - ասել է Կրեմլի խոսնակը: