Իր հիվանդ երևակայության մեջ Նիկոլն արդեն հաղթել է․ Միքայել Մինասյան
Քչերը նկատեցին, թե ինչպես մենք մերժեցինք մեր անցյալը: Այս մասին «Տելեգրամ»-ում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Այն անհետացել է համընդհանուր ժխտման ալիքում՝ սկսած Արցախյան պատերազմի հերոսներից մինչև պատմական հիշողություն:
Մենք կորցրել ենք ներկան: Այն հոսել է ինչպես «ավազը Արցախում սպանվածների մատների միջով»:
Բայց ամենավատն այն է, որ մեզնից խլում են ապագան: Մտածեք այդ մասին. առանց ապագայի, առանց հույսի, միակ ելքը ինքնասպանությունն է: Դա այն է, ինչ մենք անում ենք Նիկոլի ղեկավարության ներքո:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս ընտրություններում ընտրողը կիմանա ամեն ինչ: Բառացիորեն ամեն ինչ: Իմանալ յուրաքանչյուրի կարողությունների, ուժեղ և թույլ կողմերի մասին: Տեղյակ լինել նրանց մտադրություններին, ճանաչել թիմերին: Դուք ձեր մաշկի վրա եք զգացել այս մարդկանց կառավարման արդյունքները: Սրանք ընտրություններ են, որոնցում անհնար է ստել:
Նիկոլը հույս ունի, որ օգտագործելով վարչական ռեսուրսներ, օլիգարխիկ փողեր և հանցագործ աշխարհի հեղինակությունների, նա կկարողանա իրեն ապահովել հնարավորություն՝ շարունակելու կառավարել մեր ինքնասպանությունը: Եվ դրա համար նրան անհրաժեշտ են արդյունավետ օգնականներ:
Պարզվել է, որ Օմեգա Միրզոյանը ուսապարկերի անարդյունավետ տիրակալ է, և այս համեղ պաշտոնը արդեն խոստացվել է Ալեն Սիմոնյանին:
Մեր քաղաքը կեղտոտող ծաղրածու Հայկ Մարությանը նույնպես դուրս է գրվել որպես ջարդոն: Նրա տեղը կզբաղեցնի հավերժական գող ու գռփող Գռզոն:
Իր հիվանդ երևակայության մեջ Նիկոլն արդեն հաղթել է: Նա 6 ամսից նախատեսում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել: Անցած գիշեր նա գոհունակությամբ նայում էր գործակալ Օմեգային՝ գլուխը բռնած, նստած Կառավարության շենքի բակի եզրաքարին:
Եվ մտածում էր, թե ինչպես պետք է խլի ապագան մեր երեխաներից»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի