Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ::
Ըստ հաղորդագրության, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորների խմբի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր էին եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:
Ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել սրբավայրը:
««Անգամ 100 տարի առաջ մի հայ գրող իր հուշերում գրել է. «Օրհնյալ է այն սհաթը, երբ ռուս զինվորը ոտք դրեց սուրբ հայկական հողի վրա ... »,-ասել է ուխտավոր Սամվել Վարդանյանը: «Անցել է շուրջ հարյուր տարի, և պատմությունը կրկնվում է: Ես պատասխանատվություն եմ ստանձնում կրկնել և մեկ անգամ ևս ասել՝ շնորհակալություն, տղանե՛ր, ամեն ինչի համար: Հուսով եմ `այլևս չեք լքի մեզ: Այն խաղաղությունը, որը դուք բերել եք ձեզ հետ, հավերժ կմնա»,- հավելել է նա:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին, որոնք ուղեկցում են մեզ: Շնորհակալություն մեզ հետ լինելու համար և ամեն ինչ անելու մեր տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: Այս օրը տոն է, և մենք բոլորս այստեղ ենք՝ աղոթելու Աստծուն»,- ասել է Ամարաս վանքի քահանա հայր Անդրեասը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս և Գանձասար վանքեր
- Ռուս խաղաղապահները մաքրել են Կարմիր Շուկային հարակից տարածքը և ուխտավորների ուղեկցել Ամարաս ու Դադիվանք
- Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ
- Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին