Քաղաքական 17:29 17/05/2021 Հայաստան

Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական բարձունքների հանձնումը թշնամուն  կարծեք թե բացարձակ չի մտահոգում ՀՀ իշխանություններին։ Նրանցից ոմանք հայտարարում են, թե «դա ընդամենը մեկ բլուր է», ոմանք հավաստում են, թե «թշնամին պարզապես մոլորվել է, և որևէ խնդիր չկա», պաշտպանության նախարարն էլ իր հերթին ձայնակցում է, թե ամեն ինչ ընթանում է իր հունով։

Հարց է ծագում՝ ո՞րն է այդ հունը, հատկապես երբ այն անշեղորեն տանում է դեպի Հայաստանի անկախ պետականության կործանում։

Ուշագրավ է նաև այն, որ երկրի փոխվարչապետը հայտարարում է, թե մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին։

Որո՞նք են այդպիսի զարգացումների հավանական սցենարները՝ պատերա՞զմ, հերթական ստորացուցիչ պայմանագի՞ր, թե՞ ընտրությունների չեղարկում։

Անշուշտ  լավ է, որ թշնամու մայիսյան քայլերթի ժամանակ մենք զոհ չենք ունեցել, սակայն ուժի և իրավունքի պարտադրանքով գուցե հասկացնեի՞նք, որ ապօրինի են հատել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Ապօրինի սահմանահատումն, այո, մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, բայց պարտավոր ենք նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Եթե չես կանգնեցնում քեզ ընդառաջ եկող թշնամուն, նշանակում է այդպիսի հրամա՞ն ունես։ Մի՞թե մեր իշխանությունների, մասնավորապես Գլխավոր շտաբի պատասխանատուների գործողությունները կամ, ավելի ճիշտ, ակնհայտ անգործությունը չեն պարունակում բացահայտ հանցագործության հատկանիշ։

Տպավորություն է, թե թշնամին պիտի ամեն օր առաջ գա, իսկ մենք հուսահատ բանակցենք։
Վերջապես հարկ է գիտակցել, որ անհնար է բանակցել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու և այդ հնարավոր կատարվելիք փաստից  չի փրկի անգամ վարչապետի հերթական խոստովանությունն ու դրան իսկույն ևեթ հետևող բացառումը՝ թիվ մեկ  պատասխանատուն ե՛ս եմ, սակայն թիվ մեկ մեղավորը ես ե՞մ։

Մեր անպատասխանատվությունը զավեշտալի զարգացումներ է արձանագրում։ Բավական չէ, որ ինքներս չենք կանխել թշնամու ներխուժումը երկրի սահմաններից ներս, մի բան էլ մուննաթ են գալիս ռազմավարական դաշնակցի  վրա՝ նրա վրա կոտրելով մեր անգործությունը՝ այդպես էլ չունենալով տարրական ընկալումը նրա, որ տունդ առաջնահերթությամբ ինքդ պիտի պաշտպանես։ 

Զավեշտի մեկ այլ դրսևորում։ Ներկա օրհասական իրավիճակում ոմանք կոչ են անում համախմբվել իշխանությունների շուրջ։ Հարց՝ 
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր տանուլ են տվել պատերազմն ու դեռ իշխանության ղեկի՞ն են,
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր ատում են Արցախը՝ իր «դժգույն ու դժբախտ» դարձած Շուշի քաղաքո՞վ,
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր չեն հարգում Հայ առաքելական եկեղեցին, քարոզում են Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, հարվածի տակ են առել հայ ընտանիքը, քանդել ու քանդում են ուժային կառույցնե՞րը․․․․
Կարելի՞ է արդյոք վստահել մարդկանց, ովքեր սեփական աթոռի նկատմամբ ունեցած պաշտամունքից այն կողմ արժեհամակարգ չունեն,  երկիրը վերածել  են մանրադրամի,
-կարելի՞ է արդյոք է վստահել մարդկանց, որոնց հրաժարական են պահանջում երկրի բարձրագույն զինվորականությունը, չորս նախագահները, երկու կաթողիկոսները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական ընդդիմությունը,  հեղինակավոր այլ կառույցներ ու անձինք։ 

Մի բան է ակնհայտ։ Եթե ներկա իշխանությունները հեռանային ավելի վաղ, քան ընտրություններն են, չէինք ունենա Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքների թշնամու  կողմից բռնազավթման դեպքերը, իսկ քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել, ձևավորվում է համոզմունք, որ նրանք դեռ ունեն հստակ ծրագրված նոր անելիքներ, որոնք հանգեցնելու են նորանոր կորուստների։ Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու։ Մնում է հայտնի ֆիլմի հերոսի  պես պահանջել հրապարակել ողջ ցանկը։

Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը աչալրջորեն շարունակելու է հետևել ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակին,  բարձրաձայնելու է իշխանության անգործության և դրա պետականակործան հետևանքների մասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}