17.05.2021. Կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2377 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք: Առողջացել է 445 մարդ: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220927 դեպք, որոնցից 208899-ն` առողջացած, 4333-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1060 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5393 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1039050 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 16.05.2021. Կորոնավիրուսի 131 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 14.05.2021. Կորոնավիրուսի 230 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 13.05.2021. Կորոնավիրուսի 267 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 12.05.2021. Կորոնավիրուսի 354 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
- 11.05.2021. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է