Ադրբեջանի նախագահն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու քայլին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմքեր չի տեսել ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելու համար, քանի որ, նրա խոսքերով, բախումներ չեն եղել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ին:
Նա նշել է, որ իրավիճակը երկու պետությունների սահմանին կայուն է: Ալիևը հավաստիացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է սահմանի հստակեցման գործընթացը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հատել է ՀՀ սահմանը Սյունիքի և Գեղարքունքի մարզերի հատվածներում՝ սահմանները ճշգրտելու հիմնավորմամբ: Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել տարածքային ամբողջականության խախտման դեպքի առթիվ:
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը Ադրբեջանը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել
- Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցությունները կշարունակվեն վաղը
- Եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին. Արշակ Զաքարյան