Պաղեստինցիներն իրենք են շտապում թույլ չտալ Էրդողանին՝ «կրակից շագանակներ հանել»․ Արմեն Պետրոսյան
«Երբ Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե «... Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, ինչպես պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը», պաղեստինցիներն իրենք են շտապում թույլ չտալ՝ Էրդողանին «կրակից շագանակներ հանել»»,- այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Իհարկե, պատմական անարդարության վերականգնման, հակառակորդի դեմ խիստ անհավասար ռազմական պայքարում պաղեստինցիների միակ առարկայական հույսն է, որ նրանց կողքին կանգնի միայն գոտեպնդող քաղաքական հայտարարություններով «կոկորդը պատռող» որևէ եղբայրական, բարեկամական, երկրի զինծառայող, բայց ավա՜ղ...
Իսկ Էրդողանին, ինչ խոսք, պաղեստինցիները երախտապարտ են, նա «շատ արաբներից ավելի պաղեստինցի է», բայց «կոկորդ պատռելուց» և այդ գործում «դամ պահողներ» ապահովելուց զատ, ոչ մի առարկայական քայլ չի արել ու չի էլ անի։ Քանի որ նա երբեք չի մտնում որևէ արկածախնդրության մեջ, որտեղից շոշափելի օգուտ չի քաղելու։
Ինչ խոսք, պաղեստինցիները կերազեին, որ Էրդողանն իրենց համար աներ այն, ինչ արեց ադրբեջանցիների համար։ Բայց նաև թույլ էլ չեն տալիս նրան՝ Պաղեստինի միջոցով ինքնամաքրվելու նույնպիսի ոճրագործություններին մասնակցությունից, ինչ իրականացվում է իրենց դեմ նույն հրթիռներով, բայց արդեն իրենց թշնամու՝ Իսրայելի կողմից»,-գրում է Արմեն Պետրոսյանը։
Նշենք, որ Էրդողանի հայտարարությանն անդրադարձել էր նաև Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը, ասելով, որ Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և չի ցանկանում, որպեսզի պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին